ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Ոչ հա են ասում, ոչ՝ չէ

Ոչ հա են ասում, ոչ՝ չէ
02.10.2018 | 00:38

Մի քանի ամիս է` ցմահ ազատազրկվածների նամակը, իրենց իսկ պնդմամբ, Նիկոլ Փաշինյանի սեղանին է, սակայն ոչ մի դրական կամ բացասական պատասխան չի տրվում։ Ցմահ ազատազրկվածները տարիներ շարունակ արդարադատության տարբեր նախարարների, վարչապետների խնդրագրեր, դիմումներ, նամակներ են գրում, սակայն ապարդյուն։ Շատերն արդեն քսան տարի անազատության մեջ են և ակնկալում են որևէ պաշտոնյայի բարեհաճությանն արժանանալ` ցանկալի ներման տեսքով։


Նախորդ իշխանությունների բարեգթությանն այդպես էլ չարժանացած «ցմահներն» այսօր էլ տարակուսած են, թե ինչու նոր վարչապետի կաբինետն ամիսներ շարունակ չի պատասխանում իրենց։ Ի դեպ, նրանց ներման խնդրագիրն արդարադատության նախարարությունը վարչապետին է փոխանցել հուլիսի 13-ին։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2944

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ